Հայաստանից Թուրքիա տեղափոխված եւ թուրքի հետ ամուսնացած Աննա Ասատրյանը հանդիսավոր պայմաններում մուսուլման է դարձել եւ հայտնել, որ երջանիկ է մուսուլման դառնալու համար։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Լյուբերգազի մուֆթիին (կրոնական հարցերով նահանգի պատասխանատու-խմբ) մահմեդականություն ընդունելու համար դիմում գրած հայաստանցի Աննա Ասատրյանը դրական պատասխան է ստացել։

Այնուհետ Աննա Ասատրյանը հանդիսավոր պայմաններում մուսուլման է դարձել։ Արարողությունից հետո Աննան լրագրողներին հայտնել է, որ Հայաստանից է եկել Թուրքիա, որտեղ ծանոթացել եւ ամուսնացել է Թարըք Քարադաղի հետ։  Աննան շեշտել է, թե երջանիկ է, որ մուսուլման է դարձել