Բնապահպանության արդեն նախկին նախարար Արամ Հարությունյանին մայիսի 8-ին նշանակելու են Կոտայքի մարզպետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության կայքից:
Որոշման նախագծի մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է Արամ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ:
Նշենք, որ կառավարության հերթական նիստի ժամանակ էլ աշխատանքից կազատվի Կովալենկո Շահգալդյանը, որն անձամբ ազատման դիմում էր ներկայացրել մայիսի 6-ին:


























