Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին Հորդանանում թույլ չեն տվել մտնել սիրիացի գաղթականների ճամբարը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հորդանանում մասնակցել է «Սիրիայի բարեկամների» ժողովին, որից հետո ցանկացել է այցելել Զատարիի ճամբարը, որտեղ ապաստանել են Սիրիայի 110 հազար քաղաքացի։

Դավութօղլուին եւ նրան ուղեկցող այլ նախարարներին Հորդանանի իշխանությունները թույլ չեն տվել մտնել ճամբար։

Նշվում է, որ Սիրիայում սկսված իրադարձությունների հետեւանքով միայն Հորդանան է գաղթել 600 հազար սիրիացի։