Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սպորտի փողոցի թիվ 11 տան մոտակայքում ջրագծի վթարի հետեւանքով ջրալցվում են մոտակա տները, ինչից առկա է տների փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սպորտի փողոցում՝ թիվ 11 եւ 13 տան մոտակայքում, ոռոգման ջրագիծը վթարվել է, ինչից ջրալցվում են մոտակա տան բակերը, փողոցում առաջացել է փոս մոտ 1 մ, թուլացել եւ թեքվել է փայտե էլ.սյունը:

Դեպքի վայր են ժամանել կոմունալ տնտեսության, ջրմուղի եւ էլ.ցանցի աշխատակիցները:

Ծառայությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում վթարը եւ հնարավոր հետեւանքները վերացնել:

Շուտով Արցախում կմեկնարկեն Թումոյի աշխատանքները