Ֆրանսիան 3 մլն եվրո է հատկացրել վայրի գերմանամկների փրկության համար: Խոսքը «մեծ էլզասական գերմանամկների» մասին է: 1993թ.-ից դրանք պաշտոնապես իշխանությունների պաշտպանության ներքո են, սակայն թիվը շարունակվում է կրճատվել: 2001թ.-ին գիտնականները հաշվում էին 1167 գերմանամուկ, իսկ 2007թ.-ին՝ 161:
Ֆրանսիական նախագիծը ենթադրում է ֆերմերների կողմից մշակաբույսերի աճեցում, որով կրծողները կարող են սնվել: Միեւնույն ժամանակ եգիպտացորենով, որն աճեցնում են ֆերմերները, կրծողների այս տեսակը չի սնվում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ծրագրի համաձայն՝ գերմանամկների տեսակում 2020թ.-ին պետք է հաշվվի 1500 կենդանի: 2011թ.-ին Եվրահանձնաժողովը դատական հայց ներկայացրեց Ֆրանսիայի դեմ՝ համարելով, որ երկիրն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում կրծողների այս տեսակը ոչնչացումից փրկելու համար:



























