Մաքսային ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստան գրեթե երկու անգամ կրճատվել է՝ 47,5 տոկոսով: Բնական ցուցանիշներում անկում գերազանցել է  1,3 մլն լիտրով(այստեղ եւ հաջորդիվ տեքստում 100 տոկոսանոց սպիրտի հաշվարկում):Նշենք, որ մաքսային ծառայությունը տեղեկատվությունը ներկայացնում է արտաքին առեւտրի ապրանքային անվանացուցակի չորս նիշանոց կոդը:

Վերջինի համաձայն՝ 2208 կոդի ներքո ապրանքների խմբում  կոնյակից բայցի ներառվում է նաեւ սպիրտային այլ խմիչքներ, մասնավորապես՝ օղի, վիսկի, եւ այլն: Սակայն, այդ ապրանքների արտահանումը Ռուսաստան, ի տարբերություն, ասենք, Իրաքի, գրեթե ամբողջությամբ կոնյակ է:Հայկական ընկերությունների համար թունդ ալկոհոլային խմիչնքների իրացման շուկան ավանդաբար համարվում է Ռուսաստանը:

Թեեւ հաշվետու եռամսյաում մեր հյուսիսային հարեւանի մասնաբաժինը կրճատվել է 12,3 տոկոսով, այն շարունակում է նշանակալի լինել՝ 73,6 տոկոս:Ռուսաստանից բացի թունդ ալկոհոլային խմիչքներ արատահնվում են նաեւ այլ երկրներ(հաշեվտու ժամականում Իրաք է արտահանվել է 70,5 հազար լիտր): Ընդհանուր առմամբ ներկրող 12 երկրներին հաշվետու ժամանակում ապահովել ենք մեր արտահանման 98,1 տոկոսով: Անցյալ տարի ցուցանիշը բարձր էր՝ 99,7 տոկոս:Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման կրճատման պատճառները դեռ միանշանակ պարզ չեն:

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը չի բացառում կոնյակի ռուս ներկրողների սպասողական վիճակի գործոնը: Զարմանալի է, որ հայրենական արտադրության ալկոհոլի արտահանումը «հակամարտող» Ուկրաինա 1,5 անգամ ավելացել է՝ կազմելով ավելի քան 132,1 հազար լիտր: Սակայն այդ ապրանքների մեր արտահանման ընդհանուր ծավալում Ուկրաինան զիջում է Ռուսասատանին(6,6 տոկոս):

Թունդ ալկոհոլային խմիչքները, մասնավորապես, կոնյակը մեր արտահանման կարեւորագույն մասն են կազմում: Անցյալ տարի այն արտահանվող ապրանքների շարքում երկորդ տեղում էր, հաշվետու ժամանակահատվածում երրորդ հորիզոնականում է: Տարվա կտրվածքով առաջին եռամսյակում թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը կրճատվել է 5,4 մլն դոլարով: Տեղեկության համար նշենք, որ այս շրջանում Հայաստանի արտահանումը կազմել է 346,3 մլն դոլարից քիչ պակաս:

Սմբատ Գրիգորյան