Փրկարար ծառայությունը մայիսի 7-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր – Մրգաշատ ավտոճանապարհին «Գազ-24» մակնիշի 33VS517 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Կ.) դուրս է եկել կամրջի երթեւեկելի մասից եւ ընկել ցած:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Կ.-ը եւ ուղեւոր Է. Զ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա.Կ.-ի վիճակը գնահատել են ծանր, իսկ Է. Զ.-ը՝ միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենան:




























