ԱՄՆ-ն փորձագետների խումբ է ուղարկել Նիգերիա, որոնք կօգնեն որոնել «Բոքո Հարամ» խմբավորման կողմից առեւանգված 200-ից ավելի դպրոցականներին, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ խմբում կան զինվորականներ, ինչպես նաեւ պատանդների ազատման բանակցությունների մասնագետներ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Օբաման երկրի կառավարությանը խոստացել էր նաեւ օժանդակել ահաբեկիչների դեմ պայքարում:
Ինչպես հայտնի է, «Բոքո Հարամը» ստանձնել էր Նիգերիայի հյուսիս-արեւելքում 270 դպրոցականների առեւանգման պատասխանատվությունը: Իսլամիստները սպառնացել էին աղջիկներին գերության վաճառել:




























