Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրաժարվել է Պրահայում ռուսական դեսպանատանը Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 69-րդ տարեդարձը տոնելու հրավերից, հայտնում է չեխական «ČTK» պորտալը՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Յիրժի Օվչաչեկին:
Նա նշել է, որ Զեմանի փոխարեն դեսպանատուն կայցելի ԱԳՆ գրասենյակի տնօրեն Գինեկ Կմոնիչեն, հայտնում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ Զեմանը հայտարարել էր, որ Ուկրաինայի արեւելք Ռուսաստանի ներխուժման դեպքում ՆԱՏՕ-ն պետք է իր զորքերը տեղակայի ուկրաինական տարածքում:




























