ԱՄՆ-ի Կոնգրեսի իրավական հանձնաժողովը հավանություն է տվել ԱԱԳ-ի կողմից զանգվածային գաղտնալսումների արգելքին:

«Քվեարկությունը ցույց է տալիս, որ Կոնգրեսը դեմ է նման գործունեությանը», -հայտարարել է փաստաթղթի հեղինակ, հանրապետական Ջիմ Սենսենբրեները:

Ամերիկյան մամուլում նշված է, որ որոշումն ընդունվել է միաձայն՝ ստանալով Կոնգրեսի երկու կուսակցությունների հավանությունը:

«Ազատության մասին օրենք» կոչվող փաստաթուղթը ԱԱԳ-ի կողմից հեռախոսային տվյալներ հավաքման արգելք է նախատեսում: Տվյալների բազայից հատուկ ծառայությունները կարող են օգտվել միայն դատական հատուկ թույլտվության դեպքում՝ անցկացվող հետաքննության շրջանակում, հայտնում է «Ինտերֆաքսը»: