Արարատի նոր մարզպետ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կից ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Ռուբիկ Աբրահամյանը: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 8-ի նիստի ընթացքում: «Միանգամից ասեմ` նա իմ ազգականը չէ»,- հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նույնպես Արարատի մարզից է:

Նշենք, որ նախկինում Ռուբիկ Աբրահամյանը ոչ կառավարական, եւ ոչ էլ ջրային տնտեսության պետկոմիտեի որեւէ միջոցառման, այդ թվում նաեւ` արտասահմանյան վարկային ծրագերի (կոմիտեն ՀՀ կառավարության ամենախոշոր գործադիրներից մեկն է հանդիսանում) շրջանակում ուշադրության կենտրոնում չի հայտնվել: Մամուլի հետ շփումները հիմանականում ապահովել են  կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը, ինչպես նաեւ վարկային ծարգրերի իրականացման բյուրոյի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: