Կառավարության ծրագիրը խորհրդարանում կներկայացվի մինչեւ մայիսի 23-ը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գործադիրի մայիսի 8-ի նիստում հայտարարել է, որ ծրագիրը կներկայացվի Սահմանադրությամբ նշված ժամկետի սահմաններում:
Նշենք, Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը իր գործունեության ծրագիրը խորհրդարանին պետք է ներկայացնի ձեւավորման ավարտից 20 օր անց: Կառավարության կազմը վերջնական ձեւավորվել էր մայիսի 3-ին:
«Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է պատասխան տա իր մասով: Եվ անբարեխիղճ աշխատողների հետ մեր ճանապարհները կբաժանվեն՝ անկախ նրանից, թե որքան երկար ենք միասին աշխատել»,- վստահեցրել է Աբրահամյանը:




























