ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսուհետ երկրի` եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ արդյունաբերական սուբսիդիաների ոլորտում համագործակցության ազգային համակարգող մարմինը կհանդիսանա: Այս մասին որոշումը կառավարության մայիսի 8-ի նիստին է կայացվել` Հայաստանի` Մաքսային Միությանը եւ Համընդհանուր տնտեսական տարածքին միավորման «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների շրջանակում:

Հիշեցնենք, որ ՄՄ-ում 2012թ.-ից արդյունաբերական սուբիսիդիաների հատկացման համընդհանուր կանոնների մասին համաձայնություն է գործում: Այն արգելում է այնպիսի սուբսիդիաների տրամադրումը, որոնք ՄՄ-ի այլ երկիր ապրանք արտահանելու ինքնանպատակ ունեն կամ կարող են (Համաձայնագրում նախատեսված կարգով ապացուցելի) վնաս հասցնել միության անդամ այլ երկրիների տնտեսություններին: