Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել: Այս մասին որոշումը կառավարության մայիսի 8-ի նիստին է ընդունվել: Մեկ այլ որոշմամբ Կովալենկո Շահգալդյանը, որ հիշյալ պաշտոնն էր զբաղեցնում 2001թ.-ից, ազատվել է աշխատանքից:
Կովալենկո Շահգալդյանը 1999-2001թթ. Չարենցավանի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 1995-99թ. Չարենցավանում գրանցված «Արմավտո» ԲԲԸ-ի տնօրենն է եղել, որտեղ էլ աշխատել է 80-ականներին:
Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար է նշանակվել 2007թ., իսկ մինչ այդ` 2004թ.-ից ի վեր, քաղաքաշինության նախարարն է եղել: Ավելի վաղ` 1999թ.-ից, խորհրդարանի պատգամավոր է եղել:




























