Գիշերը անհայտ անձինք Ուկրաինայի արեւելքում անցկացվելիք հանրաքվեի միլիոնից ավելի քվեաթերթիկներ են ոչնչացրել:
Ուկրաինական «Տեղեկատվական դիմադրություն» խմբի տվյալով՝ գիշերը Դոնեցկում անհայտ անձինք ներխուժել են տպագրատուն եւ 800 հազարից ավելի քվեաթերթիկ ոչնչացրել, որոնք նախատեսված էին 2014թ. մայիսի 11-ի հանրաքվեի համար:
Շարքից հանվել են նաեւ Տպագրատան սարքավորումները: Համանման դեպք է կատարվել այլ տպագրատանը, որտեղ անհայտ անձինք մոտ 300 հազար քվեաթերթիկ են ոչնչացրել:
«Ականատեսները պատմում են, որ հարձակվողները դեղին եւ սեւ ու կարմիր թեւակապեր են ունեցել՝ «Աջ սեկտորի» նշաններով: Հարձակման նպատակը հանրաքվեի անցկացման քվեաթերթիկների տպագրմանը խոչընդոտելն է եղել», — նշել են ոստիկանները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Ուկրաինայի հարավ-Արեւելքում հանրաքվե անցկացնել:




























