Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ նախագահ Դունյա Միյատովիչը դատապարտել է Ադրբեջանում լրագրողների հանդեպ գործադրված բռնության դեպքերը: Խոսքը մայիսի 6-7-ը Բաքվում կայացած հասարակական բողոքի ակցիները լուսաբանող լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների եւ ձերբակալությունների մասին է:
«Այդ լրագրողները հասարակական բողոքի ակցիները լուսաբանելիս են հարձակման ենթարկվել: Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության մասով տիրող անհանգիստ վիճակի ֆոնին բռնության վերջին դեպքերը էլ ավելի մտահոգության տեղիք են տալիս»,- ասվում է Միյատովիչի` ԵԱՀԿ կայքում տեղակայված հայտարարության տեքստում:
Նշենք, որ հիշյալ բողոքի ակցիաները NİDA շարժման ութ ակտիվիստների նկատմամբ դատական վճռի հրապարակամումից հետո` Բաքվի ծանր հանցագործություններով զբաղվող դատարանի մոտ են ընթացել:




























