Քալիֆորնիայի բնակիչ Գլենդելի հայազգի բնակիչ, 21-ամյա Արման Սամսոնյանը, ով կասկածվում է արագության գերազանցման մեջ ինչը հանգեցրել է երկու մարդու մահվան, հայտարարել է, որ չի ցանկանում վիճարկել մեղադրանքը, գրում է «Glendale News -Press» թերթը:

Նշենք, որ 2021 թվականի օգոստոսի 22-ին Արման Սամսոնյանը գերազանցել է սահմանված արագությունը, որի հետեւանքով իր մեքենան բախվել է լապտերասյանը եւ հարվածել հրշեջ հիդրանտին: Արդյունքում կանայք մահացել են էլեկտրահարումից: Ըստ նրա՝ ողբերգությունը տեղի է ունեցել, քանի որ դուրս ժայթքող ջուրը ողողել է բաց էլեկտրական լարերը: 40-ամյա Իրմա Իոլանդա Զամորան եւ 39-ամյա Սթեյսի Լի Շրայբերը մահացել են հոսանքից՝ երբ փորձել են օգնել Սամսոնյանին:

Արման Սամսոնյանը հունիսի 6-ին  պետք է կանգնի Լոս Անջելեսի վարչական շրջանի Վան Նայս առաջին ատյանի դատարանի առջեւ՝ դատավճռի կայացման համար: Նրան սպառնում է երեք տարվա փորձաշրջան եւ 70 օր համայնքային աշխատանքներ: Նա նաեւ պետք է  զոհվածների ընտանիքներին վճարի փոխհատուցում, սակայն գումարը դեռ չի հաստատվել: