Սպորտը կուսակցություններ չի ճանաչում, մայիսի 8-ին կառավարության նիստից հետո ասել է սպորտի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը՝ ի պատասխան իր նշանակման եւ ապագա ծրագրերի մասին հարցին: Ըստ նրա՝ ինքը պատրաստ է թափանցիկ եւ կազմակերպված շփվել մամուլի հետ՝ նշանակումից 100 օր անց:
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ձեզ: Մամուլի հետ մեր աշխատանքը կլինի թափանցիկ եւ կազմակերպված: Իսկ կուսակցությունների մասին հարցին չեմ ցանկանում պատասխանել: Ես անկուսակցական եմ, իսկ սպորտը կուսակցություններ չի ճանաչում: Եվ բավական է այդ մասին խոսել», - հայտարարել է Ղազարյանը:




























