Չեչենական հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը երկրի «տասնյակ հազարավոր» բնակիչների մասին է հայտարարել, որոնք ցանկանում են Ուկրաինա մեկնել` խաղաղ բնակչության պաշտպանությունը կազմակերպելու համար:
«Չեչնիայում տասնյակ հազարավոր կամավորներ ցանկանում են օգնության հասնել նրանց, ովքեր ֆաշիստական ջահելների ծաղրուծանակի զոհն են դարձել, ովքեր արյուն են թափում Կիեւի նոր իշխանությունների ձեռքին: Ու եթե չեչեններն իսկապես Սլավյանսկ եւ մնացած այլ քաղաքները մտնեն, կտեսնեք, թե ինչպես են Ավակովի նմանները փախչում այնտեղից, այնպես, որ նունիսկ չեն կարողանա Ուկրաինայի արեւմտյան սահմանների մոտ կանգ առնել»,- նախագահի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը:
Միեւնույն ժամանակ նա հերքել է Կիեւի տարածած լուրերն այն մասին, որ աշխարհազորայինների կողմից չեչենական գումարտակներ են կռվում:
«Ուզում եմ հանգստացնել Արսեն Ավակովին, եթե մարդ թխամաշկ է, դա դեռ չի նշանակում, որ անպայման պետք է չեչեն լինի: Ասեմ ավելին` չեչենները երբեմն նաեւ կապուտաչյա են լինում, եւ բաց գույնի մազերով, անգամ` շիկահեր: Ինչպես ասվում է` վախից ինչ ասես` աչքիդ չի երեւում: Մենք Ուկրաինայում կռվելու ցանկություն չունենք, բայց նաեւ չենք կարող անտարբեր մնալ այն ամենի հանդեպ, ինչ հիմա կատարվում է այդ երկրում: Մենք ցանկանում ենք օգնել ուկրաինացի ժողովրդին, ամրապնդել մեր բարեկամական հարաբերությունները»,- «Ռոսբալտի» փոխանցմամբ, հայտարարել է Կադիրովը:




























