Ուկրաինայի Դոնբասի ապստամբները մտադիր չեն զենքը վայր դնել միակողմանի կարգով, հայտարարել է այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» կառավարության համանախագահ Միրոսլավ Ռուդենկոն:
«Մարիուպոլի ռմբակոծումը, քաղաքային խորհրդի շենքի գրավումն ու այլ ագրեսիվ գործողություններ հաշվի առնելով առայժմ բարդ է զենքը վայր դնելու մասին խոսելը, չափից շատ մարդիկ են զոհվել», - ասել է Ռուդենկոն:
Նա հստակեցրել է, որ մայիսի 8-ին «Դոնեցկի ժողովրդական խորհրդի» արտահերթ նիստ կգումարվի, որի ընթացքում կորոշվի՝ անցկացնել հանրաքվե, թե ոչ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Միաժամանակ, գործակալության զրուցակիցը նշել է, որ Դոնբասում Ուկրաինայի նախագահական ընտրությունների անցկացման հնարավորություն չի տեսնում:




























