ԼՂ հակամարտության կարգավորման արդյունքում Հարավային Կովկասում բարգավաճման նոր ժամանակաշրջան կսկսվի: Հիշյալ գրառումը Twitter-ի իր միկրոբլոգում ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքն է արել` միաժամանակ տեղադրելով մայիսի 7-ին Կարնեգիի կենտրոնում ԼՂ հարցի շուրջ իր ելույթի տեսագրության հղումը:
Հիշեցնենք` Ջեյմս Ուորլիքը կրկնել էր հակամարտության կարգավորման վերջին 3-4 տարիներին Մինսկի խմբի ձեւաչափի որդեգրած հիմնական սկզբունքները` ԼՂ շուրջ գտնվող շրջանների վերադարձ Ադրբեջանին, ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ, Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք, տեղահանվածների եւ փախստականների` բնակության նախկին վայր վերադառնալու իրավունք:




























