Իտալիայի տնտեսական զարգացման նախկին նախարար Կլաուդիո Սկայոլան` նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մերձավորներից մեկը, Ռեջո-դի-Կալաբրիայի դատախազության լիազորմամբ ձերբակալության է ենթարկվել:
Սկայոլան, ով Բեռլուսկոնիի կառավարություններում երեք տարբեր նախարարական պաշտոններ է զբաղեցրել, մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող, «Առաջ, Իտալիա» կուսակցությունը ներկայացնող նախկին խորհրդարանական, ձեռներեց Ամեդեո Մատաչենայի փախուստի կազմակերպմանն աջակցելու մեջ է մեղադրվում: Նույն գործով բացի Սկայոլայից եւս 6 մարդ է ձերբակալվել:
Նախկին նախարարը վերջերս էր դատարանի կողմից արդարացվել` կաշառակերության հատկանիշներով գործի շրջանակում: 2010թ. մայիս ամսին Սկայոլան հենց այդ մեղադրանքի պատճառով էր իր պաշտոնից հրաժարվել:




























