Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մայիսի 6-ին, ժամը 17.30-ին, օդանավակայանի ժամանման սրահի մուտքի դիմացից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1977 թ. ծնված Սմբատ Չ.-ն, 1974 թ. ծնված Բալաբեկ Մ.-ն եւ տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1979 թ. ծնված Գեւորգ Զ.-ն` տաքսի ծառայությանը պատկանող, իրեն ամրակցված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված ավտոմեքենայի սրահի զննությամբ` վարորդի նստելատեղի հետեւի հատվածի ռետինե ծածկոցի վրայից, հայտնաբերվել է ներարկիչ` 3,5 մգ բաց դեղնագույն հեղուկ զանգվածով, որը ըստ Սմբատ Չ.-ի բանավոր հայտարարության` թմրամիջոց է, պարաստել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն: