Մայիսի 6-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրա բջջային հեռախոսի մարտկոցի եւ կափարիչի արանքում հայտնաբերվել է ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված 0,05 գ կշռով շագանակագույն զանգված, իսկ տաբատի գրպանից` գաղտնի փականով` 18 սմ ընդհանուր երկարությամբ, 8,5 սմ շեղբով ծալովի դանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























