Մայիսի 7-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 50 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու եւ թողնելով դեպքի վայրը` հեռացել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























