Մայիսի 7-ին, ժամը 21.30-ին, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու եւ մարմնական վնասվածքով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: