Թաիլանդի ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը մեղավոր է ճանաչել նախօրեին ՍԴ որոշմամբ պաշտանանկ արված վարչապետի ժ/պ Յինգլակ Չինավատին: Նա մեղադրվում է գյուղատնտեսներից բրնձի գրավային գնման պետական ծրագիրն իրականացնելիս թույլ տված  անփութության  համար:

Հանձնաժողովի քննության արդյունքները քննարկման համար ուղարկվելու է Թաիլանդի Սենատ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թաիլանդի կառավարությունը Չինավատի գլխավորությամբ  2011 թ. գյուղատնտեսության սեկտորում ներդրել էր պետության կողմից  գյուղացիներից բրինձ գնելու գրավային  համակարգը՝ շուկայականից զգալի բարձր գներով: Սակայն  բրնձի համաշխարհային գների անկման հետեւանքով՝ դրա արտահանումը բավական դժվարացավ:

Հանձնաժողովում կարծում են, որ իշխանությունների գործողությունները լուրջ վնաս են հասցրել պետբյուջեին՝. ոլորտը կորուստներ է ունեցել, բրինձն էլ մնացել էր պահեստներում: Մինչեւ 2013թ. վերջը պետությունը գյուղացիներին պարտք է 4,4 միլիարդ դոլար: Գյուղացիներին չվճարած պարտքերը դարձել էին Բանգկոկում եւ մի շարք նահանգներում գյուղացիական բողոքների պատճառ: