Ուկրաինայի արեւելքում հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի՝ անկախ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչների՝ հանրաքվեի վերաբերյալ որոշումից, հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:

Ըստ Պարուբիի՝ Ուկրաինայի արեւելքում հանրաքվե անցկացնելու գաղափարը ոչ մի հեռանկար չունեցող «քաղաքական սադրանք է», նշել է նա՝ ընդգծելով, որ հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի՝ անկախ դիվերսանտների գործողություններից:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի արեւելքի ռուսամետ ակտիվիստներին կոչ էր արել հետաձգել մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն՝ երկխոսության համար պայմաններ ստեղծելու համար:

Դոնեցկում ռուսամետ ակտիվիստները դեռ շարունակում են քաղաքացիներին թերթիկներ բաժանել՝ մայիսի 11-ի քվեարկության համար: