Գերագույն ռադայում գրանցվել է «ՌԴ որոշ քաղաքացիների մուտքը Ուկրաինայի տարածք արգելելու մասին» օրինագիծ, հայտնում է ուկրաինական խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթի նախաձեռնողն է  անկախ պատգամավոր Վիկտոր Բալոգան, նախագիծը հանձնվել է հանձնաժողովների քննարկմանը:  Դրա բովանդակությունը առայժմ հասանելի չէ:

Միեւնույն ժամանակ «Միասնական կենտրոն» կուսակցությունից, որի առաջնորդն է Բալոգան, այսօր հայտնել են, որ  բանաձեւն առաջարկում է արգելել ՌԴ խորհրդարանի պատգամավորների մուտքն Ուկրաինա: