Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում նորակառույց բազմաբնակարան շենքի շահագործման հանձնման արարողությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բնակչությանը ժամանակակից պայմաններին համապատասխանող բնակարաններով ապահովելու գործընթացը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: