ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի իրավիճակի գլխավոր պատճառը համարում է անպատասխանատու քաղաքականությունը, որը արդեն կորուստների է հանգեցրել:
«Մեր հարեւանի՝ եղբայրական Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ անպատասխանատու քաղաքականությունը մեծ դժբախտությունների ու կորուստների է հանգեցնում», - հայտարարել է նա Մոսկվայում Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պուտինը հավելել է, որ Ուկրաինայի իրադարձությունների հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են խաղաղ եւ բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից:
Նախագահը հիշեցրել է, որ նախօրեին ինքը խոսել է Շվեյցարիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրգհալտերի հետ:
«Մենք մտադիր ենք գործել այդ պայմանավորվածությունների շրջանակում, որոշակի քայլեր են մշակվում Ուկրաինայում լարվածությունը թոթափելու նպատակով՝ առաջին հերթին Կիեւի ներկայիս իշխանությունների եւ Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջանների ներկայացուցիչների միջեւ ուղղակի երկխոսություն հաստատելու միջոցով », - ընդգծել է Պուտինը:




























