ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինեը հայտարարել է, որ Եվրոպայում գլուխ է բարձրացնում մարտնչող նացիոնալիզմը, որը անցյալում նացիստական գաղափարախոսության ձեւավորման էր հանգեցրել: Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է Մոսկվայում Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում, փոխանցում է gazeta.ru-ն:
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Եվրոպայում երկար տարիներ «աչք են փակում, թե ինչպես է ֆաշիզմի գաղափարախոսությունը նոր կողմնակիցներ ձեռք բերում»:
«Մենք թույլ չենք տա վերածնել ֆաշիզմը Եվրոպայում, եւ առավել եւս՝ Ռուսաստանի Դաշնությունում», - նշել էր Լավրովը:




























