Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իրակլի Ալասանիան գլխավորում է այն քաղաքական գործիչների ցանկը, որոնք երկրի քաղաքացիների շրջանում առավել համակրանք են վայելում:
Մարտի 26-ից ապրիլի 18-ը ԱՄՆ ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում իրականացված հարցման արդյունքները պարզել են, որ վրացիների 67 տոկոսը համակրում է Ալասանիային:
Հաջորդ հեղինակավոր գործիչները երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին (64%), խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին (61%) եւ նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին են (51%): Գրեթե նույնչափ` շուրջ 50 տոկոս ցուցանիշ ունի նաեւ փոխվարչապետ, էներեգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Սակայն վրաց հասարակության մեջ հավանության ամենամեծ մակարդակը ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին է պատկանում: Նրան հարցվածների 96 տոկոսն է համակրում: Իլյա II-ը դուր չի գալիս վրացիների ընդամենը 1 տոկոսին, իսկ 2 տոկոսը երկրի հոգեւոր առաջնորդի նկատմամբ ձեւավորված դիրքորոշում չունի:




























