Նախ եւ առաջ հարկավոր է հասարակության` արդարադատության համակարգի հանդեպ վստահությունը վերականգնել: Կառավարության մայիսի 8-ի նիստից հետո հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նրա համոզմամբ, շատերը արդարադատության գործառույթները դատական համակարգի հետ են շփոթում: «Երբ այսօր կառավարության շենք էի մտնում, մուտքի մոտ հավաքված մարդիկ հետեւիցս գոռում էին. «Սա էլ արդարադատության նոր նախարարը. տեսնենք` ինչպես է դատելու: Արդարադատության նախարարը չի դատում: Նա բոլորին այլ գործառույթներ ունի»,- նշել է Մանուկյանը:
Նախարարի խոսքով, գերատեսչությունում կադրային փոփոխություններ լինելու են: «Գրագետ կադրային քաղաքականությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է»,- ասել է նա:




























