Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ երախտավորների:
Իր խոսքում նախագահն ընդգծել է, որ մայիսի 9-ը յուրահատուկ տոն է, որն ունի եւ ազգային, եւ համամարդկային խոր իմաստ՝ խորհրդանշելով, առաջին հերթին, ժողովրդի անձնվիրությունը, հայրենասիրությունը, կյանքի եւ բարության հաղթանակը:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:




























