Փրկարար ծառայությունը մայիսի 8-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 10 VV 666 եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 20 LS 049 պետհամարանիշերով ավտոմեքենաները:




























