Մինչեւ ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվելը՝ Հրայր Թովմասյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել են նախարարության մի քանի աշխատակիցներ:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, Հ. Թովմասյանի հրամանով՝ ապրիլի 30-ից զբաղեցրած պաշտոնից ազատվել են Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը, նախարարի օգնական Հայկ Սարգսյանը, նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:
Նշված անձանց՝ աշխատանքից ազատման հիմքը նրանց անձնական դիմումն է:
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ 2014թ. մայիսի 6-ից աշխատանքից ազատվել է արդարադատության նախարարի օգնական Ալեքսանդր Հարությունյանը: Հիմքը դարձյալ վերջինիս անձնական դիմումն է:
Հ. Մանուկյանի հրամանով՝ մայիսի 6-ից զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնից:
Նորանշանակ նախարարի մեկ այլ հրամանով Նորայր Փանոսյանը մայիսի 7-ից նշանակվել է արդարադատության նախարարի օգնականի պաշտոնում:




























