Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 13.26-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ` 68-ամյա Է. Մ.-ն մայիսի 7-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վերջինս տան անդամներին տեղեկացրել է, որ ինքնասպանություն կգործի՝ նետվելով Դեբեդ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: