Մինչեւ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատվելը՝ Հրայր Թովմասյանը հրաման է ստորագրել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հ. Թովմասյանի՝ 2014թ. ապրիլի 29-ի հրամանով՝ Է. Շաբոյանն աշխատանքից ազատվել է ապրիլի 30-ից: Կենտրոն նոտարական տարածքի նոտարի՝ աշխատանքից ազատման հիմք է հանդիսացել նրա անձնական դիմումը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանն աշխատանքից ազատվել է ապրիլի 30-ին:




























