Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 46 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք: