Մայիսի 8-ի երեկոյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, 2-րդ հարկում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի քաղաքացիների միջեւ: Բարեբախտաբար ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվորեն ժամանել են նշված վայր:

Մեծ թվով անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն, ըստ նախնական տեղեկությունների ծեծկռտուքի հետեւանքով կան նաեւ վիրավորներ:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում