Մոսկվայում ատրճանակով զինված տղամարդը առեւանգել է «շտապօգնության» մեքենան։
«23:35-ին Պրեօբրաժենսկայա հրապարակի մոտ անհայտ տղամարդը մոտեցել է բուժանձնակազմին սպասող «շտապօգնության» մեքենայի վարորդին։ Ատրճանակով սպառնալով՝ նա նստել է մեքենան եւ փախել դեպքի վայրից», — փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի ՌԴ ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը սկսել էր հետապնդել եւ արդեն մայիսի 9-ի գիշերվա ժ. 0:20-ին ձերբակալել առեւանգչին Լեֆորտովոյի շրջանում։ Մամուլի ծառայության աշխատակիցը նշել է, որ տղամարդը կարող էր հարբած լինել, այդ պատճառով էլ նրան ուղարկել էին բուժզննման։



























