ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը հավանություն չի տվել Վենեսուելայում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։ Նախաձեռնության դեմ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի Արեւմտյան կիսագնդի հարցերով օգնական Ռոբերտա Ջեյքոբոնը։
Ըստ նրա՝ «նման գործողություններն այժմ կարող են խանգարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ ընդդիմության միջեւ բանակցություններին»։ Ռոբերտան նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ միջամտել Վենեսուելայի ներքին գործերին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ի Սենատի անդամների կողմից առաջարկված պատժամիջոցները ենթադրում են հրաժարվել Վենեսուելայի մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ կառավարության անդամներին, ԱՄՆ մուտքի վիզա տրամադրելուց, ինչպես նաեւ սառեցնել նրանց հաշիվները՝ ԱՄՆ-ի բանկերում դրանց առկայության դեպքում։
2014 թ. փետրվարի կեսերից Վենեսուելայում բողոքի ցույցեր են տեղի ունենում, որոնք սկսվել էին ուսանողական զանգվածային ելույթներից։ Ցույցերը ցրելու ընթացքում զոհվել էր 41 մարդ եւ վիրավորվել 700-ը, 2,6 հազար մարդ էլ ձերբակալվել էր, որոնցից 180-ը շարունակում են կալանքի տակ մնալ։




























