Թաիլանդում հակակառավարական ցույցերի մասնակիցները մտադիր են վերահսկողության տակ վերցնել Կառավարության տունը, Սենատի շենքը եւ Բանգկոկի հիմնական հեռուստաալիքների գրասենյակները։ Այս մասին հայտարարել է ինքնահռչակ Ժողովրդավարական բարեփոխումների ժողովրդական կոմիտեն։
Ցուցարարների առաջնորդ Սուտեպ Տաուտսուբանը մայիսի 9-ը ժողովրդի իշխանության համար պայքարի եզրափակիչ օր է հռչակել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ցուցարարները կառավարության ամբողջական հրաժարական են պահանջում եւ իշխանության փոխանցում Ժողովրդական խորհրդին, որը քաղաքական բարեփոխումներ կանցկացնի։
Մայիսի 7-ին Թաիլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնանկ էր արել վարչապետ Յինգլակ Չինավատին եւ նրա կառավարության յոթ անդամների։




























