Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 8-ին, ժամը 23.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 DZ 133 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին:

Վթարի հետեւանքով վարորդ` 34-ամյա Ա. Մ.-ն եւ 2 ուղեւորներ տեղում մահացել են, իսկ ուղեւոր` 37-ամյա Ն. Մ.-ն տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Մ.-ի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: