Երկու տղամարդ Սպիտակ տան վրա թղթեր եւ տեսաերիզներ են նետել, ինչի արդյունքում շենքի տարածքը շրջափակվել է, իրավախախտները ձերբակալվել են։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  միջադեպի պահին Սպիտակ տանը չի եղել, նա Քալիֆորնիայում էր։

Ոստիկանությունը ճշտել է ձերբակալվածների ինքնությունը։ Նրանցից մեկը տեսաերիզներն է նետել, մյուսը տարատեսակ փաստաթղթեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Չարագործներին մեղադրում են նետվող զենքերի կիրառման համար։ Գաղտնի ծառայությունն առայժմ Սպիտակ տանը գտնվողներին թույլ չի տվել փողոց դուրս գալ։

Հիշեցնենք, մայիսի 7-ին ԱՄՆ-ում ձերբակալվել էր 55-ամյա տղամարդը, որը անհայտ պատճառներով մեքենայով մտել էր Սպիտակ տան հսկվող տարածք՝ նախագահական Լիմուզիններից մեկի հետեւից։   Իրավախախտը կալանավորվել էր ապօրինի ներխուժման համար։