Տավուշի մարզում այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան, վերսկսել են Բագրատաշեն գյուղի բնակիչ, 68-ամյա Էլմիրա Մելքոնյանի որոնումները, որը մայիսի 7-ին տնից դուրս գալիս՝ հարազատներին հայտնել է, որ ինքնասպանություն է գործելու՝ նետվելով Դեբեդ գետը:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից տեղեկատվություն ստացվեց, որ Է. Մ.-ի որոնողական աշխատանքները սկսվել են մայիսի 7-ից և առայժմ արդյունքի չեն հասել. անհրաժեշտ է ջրասուզակի օգնություն:
Այսօր առավոտյան դեպքի վայր են մեկնել ջրափրկարարական ջոկատից չորս ջրափրկարար և ՀՓՋ-ից մեկ հրշեջ-փրկարար:
Ավելի վաղ Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ Էլմիրա Մելքոնյանը առողջական խնդիրներ չուներ, սակայն երիտասարդ որդին վերջերս կաթված էր ստացել:
«Ամուսինն էլ է հիվանդ, մտածում ենք, որ կարող է՝ դա պատճառ լինի նման քայլի դիմելու համար»,- նշել էր գյուղապետը՝ ավելացնելով, որ միջին ապրող ընտանիք են




























