Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում աշխատել այն նախարարի հետ, որը չի կատարի իր ներկայացրած ծրագիրը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին հաղթանակի օրվա կապակցությամբ Հաղթանակի զբոսայգի այցելած նորանշանակ վարչապետը՝ անդրադառնալով կառավարության նոր ծրագրին, որը շուտով ներկայացվելու է խորհրդարան:
«Մայիսի 8-ին կառավարության նիստի ժամանակ ես հնչեցրել եմ, որ ծրագրում իրականացվող փոփոխությունները չեն լինելու ինքնանպատակ: Մենք աշխատելու ենք էլ ավելի հնարավորին իրատեսական եւ դա մեզ համար շատ կարեւոր է, ասել այն, ինչ կարողանալու ենք անել: Մեծ փոփոխություններ ես չեմ ակնկալում, քանի որ քննարկման փուլում է, մենք քննարկում ենք, իմ գլխավոր նպատակն այն է, որ ծրագրում ինչ արտացոլվի, դա իրականացվի: Ես խնդիր եմ դրել կառավարության բոլոր անդամների առջեւ եւ կառավարության առջեւ, որ այն ծրագիրը, որը համապատասխան նախարարության կողմից է ներկայացվում, պետք է կատարի տվյալ նախարարը, եթե ոչ, նրա հետ ճանապարհ չունենք անցնելու: Մենք այսօր այլեւս հնարավորություն չունենք դանդաղելու, իհարկե բոլորին հասկանալի է, որ կախարդական փայտիկ չունենք, որ բոլոր խնդիրներին տանք լուծում»,-
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ապրիլի 13-ին: 18 նախարարներից 9-ը նոր են::




























