Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը զարմացավ՝ իմանալով, որ այս գիշեր իրեն պատկանող «Բելաջիո» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել:

«Ես տեղյակ չեմ, նման բա՞ն է եղել: Չէ, ինձ ոչ մի բան չեն ասել: Հիմա կզանգեմ, կճշտեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական գործարար պատգամավորը:

Նրա խոսքով՝ ամեն դեպքում վերջին տասը տարիների ընթացքում «Բելաջիո»-ում ծեծռտուք չի եղել»:

Ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ մայիսի 8-ի երեկոյան Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրի 2-րդ հարկում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի քաղաքացիների միջեւ: Մեծ թվով անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն, ըստ նախնական տեղեկությունների ծեծկռտուքի հետեւանքով կան նաեւ վիրավորներ: