Եմենի կառավարական ուժերը ոչնչացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության յեմենյան թեւի ղեկավար Մուհամմեդ Սաիդ ալ-Շաբվանիին։ Այս մասին ասվում է Յեմենի անվտանգության ուժերի կոմիտեի ներկայացուցչի հայտարարության մեջ։
Շաբվանին մայիսի 9-ի գիշերը՝ Սանայում օրինապահների հետ փոխհրաձգության ժամանակ է սպանվել։ Ուժայինների գնահատմամբ, նա «Ալ-Քաիդայի» ամենավտանգավոր առաջնորդներից մեկն էր։
Յեմենի իրավապահ մարմինների տվյալներով, Շաբվանին բազմաթիվ հանցագործությունների է մասնակից եղել, այդ թվում՝ առեւանգումներ, ոստիկանների ու արտասահմանյան քաղաքացիների սպանություն, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին։
Յեմենի բանակը, ամերիկյան անօդաչու սարքերի եւ տեղաբնակ ցեղախմբերի աջակցությամբ, վերջին օրերին հարավային Աբյան եւ Շաբվա նահանգներում «Ալ-Քաիդայի» դեմ լայնածավալ գործողություններ է իրականացնում։




























